Ինչպես հայտնել է արտիստի պրոդյուսեր Յուրի Դենիսովը՝ «Անդրեյը մահացել է առավոտյան 06:50՝ սրտի կանգից»: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենաարտիստի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը: Այդ հարցը դեռևս որոշվում է: Ըստ ԶԼՄ-ների՝ Դավիդյանը հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածից հետո, երբ ընկել է կոմայի մեջ:
Անդրեյ Դավիդյանը ծնվել է 1956թ հունվարի 30-ին, Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում: Մայրը հայտնի դաշնակահարուհի էր, իսկ հայրը՝ հայտնի տենոր Սերգեյ Դավիդյանն էր: 16 տարեկանում Անդրեյ Դավիդյանը դարձել է "Високосное лето" ռոք խմբի մենակատար: 1979 թվականին նա միացել է Քրիս Քելմիի "Рок-Ателье" նախագծին: Անդրեյ Դավիդյանը մասնակցել է նաև ռուսական "Голос" հայտնի հեռուստանախագծին և աչքի ընկել փայլուն ելույթներով: