ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամուսնուց՝ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնից բաժանվում է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Christian Times Newspaper-ը:
Պարբերականը հրապարակել է հայցադիմումի պատճենը, որն, իբր, նոյեմբերի 10-ին ներկայացվել է Նյու Յորքի նահանգի Վեսթչեսթեր շրջանի գերագույն դատարան: Որպես ամուսնալուծության պատճառ նշված է՝ «անհաղթահարելի տարաձայնություններ»:
CTN հեռուստաընկերության տեղեկություններով՝ Քլինթոններն արդեն համաձայնության են եկել առանձին ապրելու կամ համատեղ ձեռք բերած ունեցվածքը բաժանելու հարցում, որն ուժի մեջ կմտնի ամուսնալուծությունից հետո:
Նշվում է, որ զույգին վաղուց ի վեր միայն գործնական հարաբերություններն են կապում, և այժմ՝ ընտրություններում պարտվելուց հետո, Հիլարի Քլինթոնը կարող է Բիլին պաշտոնապես հրաժեշտ տալ: Քլինթոններից կամ նրանց մերձավոր շրջապատից որևէ մեկն առայժմ այս լուրը չի մեկնաբանել:
Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացել են 1975 թվականի հոկտեմբերի 11-ին, Արքանզաս նահանգում՝ 15 ամենամտերիմ ընկերների և ընտանիքի անդամների մասնակցությամբ: