Շտայնմայերը կառաջադրվի Գերմանիայի նախագահի պաշտոնում

15:11     14 նոյեմբերի, 2016

Գերմանիայի իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում, հաղորդում է n-tv-ն։

Ավելի վաղ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները մի քանի անարդյունք հանդիպում են անցկացրել՝ քննարկելով այն հարցը, թե ով պետք է փոխարինի գործող նախագահ Յոահիմ Գաուկին։ Անգելա Մերկելը մինչև վերջին պահը չի ցանկացել աջակցել Շտայնմայերի թեկնածությունը։


© armedia.am