Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Այս մասին զգուշացրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Aksam թերթին:
Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները:
Շուլցն անդրադարձել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակին՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների, գիտնականների և լրագրողների ձերբակալություններին: Նա նշել է, որ այս գործողությունների դեմ դիտարկվում է նաև Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու տարբերակը:
Թուրքական թերթը ԵԽ նախագահի խոսքերը որակել է դատարկ և Թուրքիայի համար այլևս որևէ կարևորություն չունեցող սպառնալիք: