Ռուդոլֆ Ջուլիանին ԱՄՆ-ի պետքարտուղարի հիմնական թեկնածուն է

11:08     15 նոյեմբերի, 2016

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, ինչպես նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը հանդիսանում են ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում հիմնական թեկնածուները ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերական նշում է, որ պետքարտուղարի հարցում վերջնական որոշումը պետք է ընդունվի առաջիկա շաբաթներին: Նշվում է, որ Ջուլիանին Թրամփի վաղեմի ընկերն է և նրա մոտ օգնականը: Բոլտոնն իր հերթին պահպանողական դիվանագետ է, ով նախորդ տարի կոչ է արել «ԱՄՆ-ին ռումբ գցել Իրանի վրա»:


© armedia.am