Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ չհստակեցնելով այցի ամսաթիվը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետը Մոսկվայում հանդիպում կունենա իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ: Յըլդըրըմը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղված հետագա քայլերը։ Ակնկալվում է, որ կքննարկվեն հարցեր կապված ՌԴ-ի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով առևտուր անելու, ազատ առևտրի գոտի ստեղծելու, զբոսաշրջությունը զարգացնելու հետ։
Սա կլինի Յըլդըրըմի առաջին այցը Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։