ԱՄՆ. ոչ ստանդարտային նշանակումներ՝ առանցքային պաշտոններում

12:47     16 նոյեմբերի, 2016

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում առանցքային պաշտոնների նշանակումները լինելու են ոչ ստանդարտ և կուրախացնեն հանրությանը: Այս մասին հայտարարել է աշխատակազմի ձևավորման հարցերով Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլերը:

«Ցուցակում լինելու են ոչ ավանդական անուններ, մի խումբ մարդիկ, ովքեր հաջողությամբ իրենց երաշխավորել են մի շարք ոլորտներում», - նշել է նա:

Միլերի խոսքերով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանին լուրջ շանսեր ունի նշանակվելու ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում:


© armedia.am