ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում առանցքային պաշտոնների նշանակումները լինելու են ոչ ստանդարտ և կուրախացնեն հանրությանը: Այս մասին հայտարարել է աշխատակազմի ձևավորման հարցերով Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլերը:
«Ցուցակում լինելու են ոչ ավանդական անուններ, մի խումբ մարդիկ, ովքեր հաջողությամբ իրենց երաշխավորել են մի շարք ոլորտներում», - նշել է նա:
Միլերի խոսքերով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ջուլիանին լուրջ շանսեր ունի նշանակվելու ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում: