Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կողմ է արտահայտվել Կիպրոսի օկուպացված տարածքներից թուրքական զորքերի դուրս բերմանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Կիպրական խնդիրը միջազգային խնդիր է։ Արդեն 42 տարի է, ինչ կա ապօրինի ներխուժման ու օկուպացման խնդիր։ Մենք երկու կողմին կոչ ենք անում գտնել որոշում», - նշել է Ցիպրասը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
«Մենք աջակցում ենք Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ու մտադիր ենք Թուրքիայի հետ խոսել միայն երաշխիքների մասին»,- ասել է Ցիպրասը։