Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետի նախկին տեղակալ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի շորթելու մեջ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ գումարը յուրացվել է 2014թ. «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզահամալիրի վերակառուցման ժամանակ։ Խարդախությունն իրականացվել է «Տրանսստրոյ» հոդլինգի և «ՏԴՄ» բաժնետիրական ընկերության միջև լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ:
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում սա պետական պաշտոնյանների արդեն երկրորդ ձերբակալությունն է` կառուպցիայի մաղադրանքով: Նախօրեին հայտնի դարձավ, որ 2 մլն դոլար կաշառք ստանալու համար ձերբակալվել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նշվում է, որ Ուլյուկաևը գուրարը սպառնալիքների միջոցով շորթել է «Ռոսնավթ» ընկերությունից «Բաշնավթի» սեփականաշնորհման հարցում դրական որոշում կայացնելու համար: Նշենք, որ ըստ ՌԴ օրենքների «Բաշնավթի» սեփականաշնորհմանը չեն կարող մասնակցել այն կազմակերպությունները, որտեղ ակցիաների 25 տոկոսը պատկանում է պետությանը. դրա համար անհրաժեշտ է նախագահի հատուկ հրամանագիրը: Սակայն, հարկ է նշել, որ «Ռոսնավթ» ակցիանները պետությանը պատկանում են անուղղակիորեն, այլ «Ռուսնավթոգազ» միջնորդ ընկերության միջոցով, ինչը հնարավորություն է տալիս «Ռոսնավթ»-ին մասնակցելու պետության հայտարարած տենդերին:
Վերադառնալով Ուլյուկաևի ձերբակալությանը՝ նշենք, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող նախարար է ձերբակալվում: Այս կապակցությամբ փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի համար ստեղծված տնտեսական, ինչպես նաև միջազգային բարդ պայմաններում Պուտինը փորձում է երկիրը մոբիլիզացնել, և շրջադարձային պաշտպանական դիրք զբաղեցնել արևմտյան հնարավոր սպառնալիքից և դրա հետ կապված տնտեսական բարդություններից։
Ուլյուկաևի ձերբակալությունը ստիպում է կասկածի տակ դնել Պուտինի տնտեսական թիմի արդյունավետության և նրա ապագայի հարցը, կարծում է BloombergView-ի սյունակագիր Լեոնիդ Բերշիդսկին: Վերջինիս կարծիքով՝ Ուլյուկաևի ձերբակալության մեջ հնարավոր է որևէ տրամաբանություն տեսնել, եթե այդ քայլն ուղղված է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Սեչինի տապալմանը։ Սակայն, պուտինյան «նավթի թագավոր»-ն առանց մարտի չի հեռանա։ Եթե Սեչինը հաղթի և պահպանի վերահսկողությունը «Ռոսնեֆտ»-ի նկատմամբ, ապա Պուտինի համաձայնությամբ Ուլյուկաևի ձերբակալությունը միայն կթուլացնի նրա տնտեսական թիմին, փոխարենը՝ Պուտինը հակակոռուպցիոն արշավից կստանա միայն կասկածելի PR օգուտ, կարծում է Բերշիդսկին:
Նշենք, որ Ուլյուկաևի ձերբակալությունում շատերը տեսնում են կոռուպցիայի դեպ պայքարում պետության կողմից ցուցադրական քայլ: Ամեն դեպքում փորձագիտական շրջանակներում այս հարցի վերաբերյալ դեռևս խուսափում են հստակ գնահատականներ տալուց, քանի որ ամեն ինչ շատ մշուշոտ է: Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում ռուս պաշտոնյաների և մասնավորապես Կրեմլի՝ այս լուրի վերաբերյալ արձագանքին: Նախ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, թե «տեղյակ չի, արդյոք Ուլյուկաևի ձերբակալության մասին հայտնել են Պուտինին, թե՝ ոչ»: Ավելի ուշ նա հայտարարում է, որ նախագահը տեղյակ է եղել հատուկ ծառայությունների կողմից «Ուլյուկաևի օպերատիվ մշակման» սկզբից: Միևնույն ժամանակ փորձագետներին հավատ չի ներշնչում այն հանգամանքը, որ Ուլյուկաևը սպառնացել է Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին՝ Սեչինին, ով մտնում է Պուտինի մերձակա շրջապատի մեջ, Բաշնավթի հետ գործարքին համաձայնություն տալու համար, այն դեպքում, երբ այդ գործարքին համաձայնություն էր տվել Պուտինը:
Ամեն դեպքում փորձագետների զգալի մասը համակարծիք է, որ Ուլյուկայիև ձերբակալությունը վկայում է կառավարության ձևական դերի մասին: