Մոտ 100 մլն քրիստոնյա հալածանքների է ենթարկվում աշխարհի տարբեր երկրներում իր հավատի համար: Այդ մասին հայտնում է միջազգային իրավապաշտպան Open Doors կազմակերպությունը: Բացի այդ, ըստ կազմակերպության, ամեն ամիս աշխարհում 322 քրիստոնյա է սպանվում և քանդվում է քրիստոնյաներին պատկանող 214 շենք, հայտնում է Apsny.ge-ն:
Ընդհանուր առմամբ քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք կա 60 երկրում: Ցուցակը գլխավորում է Հյուսիսային Կորեան, որտեղ 50-70 հազար քրիստոնյա պահվում է աշխատանքային ճամբարներում:
Ինչ վերաբերում է Սիրիային, որը հայտնվել է վարկանիշի հնգյակում, ապա երկրում բնակվող ավելի քան 7,6 մլն քրիստոնյա բռնի տեղահանության է ենթարկվել: