ՆԱՏՕ-ի թուրք սպաները Գերմանիայում քաղաքական ապաստան են խնդրել

10:03     17 նոյեմբերի, 2016

Թուրքական բանակի մի քանի զինծառայողներ, ովքեր ծառայություն են անցնում Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ռամշտայն ռազմաբազայում, Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել, հայտնում է BBC-ն:

Ռայնլանդ-Պֆալց դաշնային հողի իշխանությունները չեն հստակեցվում ապաստան հայցած զինվորականների թիվը, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիաբազայի մոտ 30 աշխատակիցներ հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ։

Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանություններն արդեն հազարավոր զինվորականներ են ձերբակալել։


© armedia.am