Լիբանանի նախագահի անվտանգությունն ապահովելու են հայ սպաները

14:52     17 նոյեմբերի, 2016

Երկու հայ զինվորականներ` Հովհաննես Քեշիշյանը և Պետրոս Լափաճյանը, ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հովհաննես Քեշիշյանը նշանակվել է նախագահական պահակագնդի Բ վաշտի հրամանատարի պաշտոնում` ստանձնելով հանրապետության նախագահի անձնական անվտանգությունը: Պետրոս Լափաճյանը նշանակվել է պահակագնդի Գ վաշտի հրամանատար` ստանձնելով նախագահական պալատի գործողությունների պատասխանատվությունը:

Լիբանանի նոր պատմության մեջ առաջին անգամն է, որ երկու բարձրաստիճան հայ սպաներ միաժամանակ ստանձնում են նման կարևոր պաշտոններ:


© armedia.am