«Ղարաբաղ՝ թաքնված գանձ». ցուցահանդես՝ Բրյուսելում

17:02     17 նոյեմբերի, 2016

Բելգիայի մայրաքաղաքում այսօր Երևանի ժամանակով 23.00-ին կբացվի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Ցուցահանդեսն արդեն պատրաստ է ընդունել առաջին այցելուներին՝ ի հեճուկս թշնամիների փորձերին: Այն կանցկացվի Բրյուսելի լավագույն ցուցասրահներից մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ով հրապարակել է թարմ լուսանկարներ ցուցահանդեսի սրահից:

Ցուցահանդեսի նպատակն է Բելգիայի և Եվրամիության հանրությանը ներկայացնել Արցախի զբոսաշրջային հնարավորությունները, զբոսաշրջային ընկերություններին տեղեկացնել և ցույց տալ, որ Ղարաբաղը այլընտրանքային տուրիզմի վայր է իր խոհանոցով, բազմադարյան ավանդույթներով և մշակութային ժառանգությամբ:

Ցուցահանդեսի ևս մեկ նպատակն է Եվրոպային ցույց տալ, որ Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, այլ նաև երիտասարդ հանրապետություն, ով գալիս է դարերի խորքից և այսօր կառուցում է ժողովրդավարական պետություն՝ կերտելով իր ապագան:


© armedia.am