Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի սկզբում ոչ-ոք լուրջ չէր վերաբերվում միլիարդատեր Դոնալդ Թրամփին, նա այնուամենայնիվ հաջողեց դառնալ ԱՄՆ նախագահ: Շատ վերլուծաբաններ կապում են դա, ի թիվս այլ պատճառների, հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր ավագ խորհրդականի նշանակմամբ: Խոսքը հանրապետական Քիթ Նահիգյանի մասին է, ով ղեկավարում է Վաշինգտոնում Nahigian Strategies ընկերությունը, որը զբաղվում է PR-ռազմավարությամբ և հասարակության հետ կապերով: Քիթի հետ միասին աշխատում է նրա եղբայր Քենը, ով իրավական հարցերով խորհրդատու է և հանրային քաղաքականության հարցերով տնօրեն: Նշենք նաև, որ Քիթն ու նրա թիմն Ամերիկայում ամենաթանկ խորհրդատուների ցուցակում են գտնվում: Եվ Թրամփի հաղթանակը ցույց է տալիս, որ գումարն իրոք արժե դրան:
Մասնակցությունը Թրամփի նախընտրական քարոզարշավին Նահիգյանի առաջին փորձը չէր: Նախկինում նա ակտիվորեն մասնակցել է տարբեր քաղաքական գործիչների արշավների, այդ թվում `ԱՄՆ-ի Կոնգրեսում «հայկական խմբի» անդամ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև ծայրահեղ պահպանողական կոնգրեսական Միշել Բաքմանի, ով նախագահի թեկնածու էր 2012 թ.-ին:
Վերջին 20 տարվա ընթացքում Քիթի հիմնական գործունեությունը քաղաքական ու կառավարական խորհրդատվությունն է եղել: Նա եղել է սենատորների, կոնգրեսականների, ինչպես նաև նախագահ Բուշի առաջին վարչակազմի խորհրդատու:
Իր բազում պաշտոնների երկար ցուցակում Նահիգյանը եղել է ԱՄՆ փոխնախագահի հատուկ խորհրդական, Նյու Ջերսիի նահանգապետի ավագ խորհրդական, հատուկ գաղտնիքների գծով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության անդամների խորհրդական: Ինչպես տեսնում ենք Քիթ Նահիգյանի գործունեությունից, նա բնավ հայտնի հասարակական գործիչ չէ, և նախընտրում է միշտ ստվերում մնալ: Մամուլը դժգոհում է, որ նա չի մեկնաբանում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերը: Horizon Weekly-ն նշում է, որ Նահիգյանին «Հայկական Ֆելլինի» են անվանում այն բանի համար, որ նա ցանկացած ընտրարշավի ժամանակ բեմադրում է հստակ, անգամ դաժան թեկնածուների կերպարներ:
Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սկանդալային կերպարը՝ նրան հենց այդպիսի մի խորհրդական էր անհրաժեշտ՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար: Եվ պետք է նշել, որ այն բանից հետո, ինչ Նահիգյանն ու իր թիմը միացան Թրամփին, թեկնածուի վարկանիշը նկատելիորեն աճեց, ինչը հանգեցրեց նրան հաղթանակին:
Նշենք նաև, որ, ըստ շրջանառվող տեղեկության, Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Նահիգյանը շարունակելու է ծառայել որպես նրա ավագ խորհրդական: Դե ինչ, նման արտասովոր մարդու համար, ինչպիսին Թրամփն է, միշտ էլ պետք է լավ «ռեժիսոր»: