Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ նախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շոշափել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր: