«Հանրապետականները» Ֆրանսիայում ընտրում են նախագահի իրենց միասնական թեկնածուին

12:06     20 նոյեմբերի, 2016

Ֆրանսիայի առաջատար ընդդիմական թևը՝ «Հանրապետականներն», անցկացնում են պրայմերիզի առաջին փուլը: Նպատակը գարնանը սպասվող նախագահական ընտրություններին միասնական թեկնածու ընտրելն է: Պրայմերիզին մասնակցում է յոթ թեկնածու, որոնց թվում ֆավորիտ են երեքը, հաղորդում է euronews.com-ը:

Հարցումների համաձայն, մրցավազքի առաջատար է համարվում Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն: Ժյուպեն կարող է հավաքել ընտրողների ձայների 29% -ը:

Հարցումները նմանատիպ ռեյթինգի մասին են կանխատեսում նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար, ում անվանում են «մինի Թրամփ»:

Պրայմերիզի առաջատարների եռյակում է նաև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնուն: 


© armedia.am