Մալթայում արդեն մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ քիչ առաջ ելույթ ունեցան նաև մրցույթի հայ պատվիրակները՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը, փոխանցում է news.am կայքը:
Մեր գեղեցկուհիներին բեմում միացել էին նաև 4 պարուհիները, որոնք ևս Մալթա են ժամանել Հայաստանից:
Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը և Հայաստանը:
«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողը չի կարող մասնակցել SMS քվեարյկությանը: Մրցույթի հաղթողը որոշվելու է բացառապես ժյուրիի ընտրությամբ: