Սարկոզին պարտվել է և հեռանում է քաղաքականությունից

09:33     21 նոյեմբերի, 2016

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով համարվում էր Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ֆավորիտներից մեկը, պարտություն է կրել աջ կենտրոնամետների փրայմերիզում, փոխանցում է BBC-ն: Նա հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:

Քվեարկության նախնական արդյունքերի համաձայն՝ Սարկոզին ստացել է 22.9 տոկոս ձայն՝ զիջելով նախկին վարչապետեր Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպենին, ովքեր ստացել են համապատասխանաբար 43.6 և 26.7 տոկոս ձայներ:

Սարկոզին հայտարարել է, որ երկրորդ փուլում մտադիր է քվեարկել նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին։ 


© armedia.am