ՌԴ ՊՆ-ն ապացուցել է Սիրիայում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառումը

09:51     21 նոյեմբերի, 2016

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության փորձագետները մի շարք ուսումնասիրությունների իրականացման արդյունքում պարզել են, որ սիրիական Հալեպ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում գրոհայինների կողմից քիմիական զենք՝ քլոր և սպիտակ ֆոսֆոր է օգտագործվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին հղումով:

Զինամթերքում քլորի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին եզրակացություններն արվել են 1070 թաղամասից վերցված 9 նմուշնրի էքսպրես-նույնականացման հիման վրա։ Ներկայում ՌԴ ԶՈւ ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերի գիտական կենտրոնի մասնագետները շարունակում են ապացույցների հավաքումը։

Հաղորդվում է, որ ռուսական կողմը համատեղ աշխատելու հրավեր է ուղարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, սակայն այն առ այսօր իր փորձագետներին Հալեպ չի ուղարկել:

 



© armedia.am