Apple-ը մտադիր է iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել

11:51     21 նոյեմբերի, 2016

Apple ընկերությունը մտադիր է Made in America պիտակով iPhone-ներ արտադրել Made in China-ի փոխարեն: Հիմնական հավաքող գործընկեր Hon Hai Precision Industry ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է որպես Foxconn Technology Group, արդեն ուսումնասիրում է iPhone-ի արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխելու հարցը, գրում  ճապոնական Nikkei Asian Review-ն:

Ըստ աղբյուրի՝  Apple ընկերությունը դեռ 2016-ի հունիսին էր խնդրել iPhone, Foxconn և Pegatron հավաքող ընկերություններին դիտարկել ԱՄՆ-ում արտադրության հնարավորությունը: Foxconn-ը կատարել է խնդրանքը, իսկ Pegatron-ը հրաժարվել է այդպիսի ծրագրերից` ելնելով գնային խնդիրներից:


© armedia.am