Պուտինն Օբամային Ռուսաստան է հրավիրել

13:18     21 նոյեմբերի, 2016

ուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի տարիների համար, հայտնում է TACC-ը՝ ՌԴ նախագահին հղումով։

«Ես շնորհակալություն են հայտնել նրան համատեղ աշխատանքի այդ տարիների համար և ասել, որ ցանկացած ժամանակ, եթե նա հարմար կգտնի, կլինի անհրաժեշտություն և ցանկություն, մենք ուրախ կլինենք տեսնելու նրան Ռուսաստանում»,-նշել է Պուտինը։

Նոյեմբերի 20-ին Պուտինն ու Օբաման կարճատև զրույց էին ունեցել Լիմայում գագաթաժողովի աշխատանքային նիստի սկզբում։ Նախագահները քննարկել էին Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները։


© armedia.am