Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կլքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի դիվանագետը:
«Ինձ համար պատիվ էր ծառայել պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի», - գրել է Ուորլիքը: Նա նաև նշել է, որ դառնում է Ռուսաստանի «Եգորով, Պուգինսկի, Աֆանեսև և գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր:
Ավելի վաղ Մինսկի խմբում իր համանախագահի փոփոխության մասին հայտարարել էր Ֆրանսիան: