Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը անքնության և գերհոգնածության ֆոնին անկայուն հոգեվիճակի պատճառով։
Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Ուեսթը հրաժարվել է հիվանդանոց գնալ, ոստիկանները ստիպված են եղել նրան ձեռնաշղթա հագցնել։
Նախօրեին Ուեսթը չեղարկել էր 21 համերգից բաղկացած հյուրախաղերը: