ԱՄՆ-ից Կալիֆորնիա նահանգի անջատման կողմնակիցները ԱՄՆ-ի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկ են ներկայացրել նահանգի գլխավոր դատախազի գրասենյակ։ Նման նախաձեռնոթյամբ հանդես են եկել Yes California շարժման մասնակիցները, հայտնում է Los Angeles Times-ը:
Ակտիվիստները խնդրում են ընդունել« Calexit. 2019 թվականի հանրաքվե Կալիֆորնիայի անկախության հարցով» փաստաթուղթը, որպեսզի կարողանան սկսել հանրաքվեի աջակցության ստորագրահավաքը:
Հաղորդվում է, որ գլխավոր դատախազի գրասենյակ դիմելու առիթ է հանդիսացել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ հայտարարել է շարժման փոխնախագահ և համահիմնադիր Ռուիս Էվանսը։