ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Ղարաբաղյան հակամարտությունում ԱՄՆ-ի ակտիվացումը հնարավոր է, կարծում է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Շատ դժվար է լուծել այնպիսի հակամարտություններ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղինն է: Ես վստահ չեմ, որ Թրամփը կխառնվի Անդրկովկասի գործերին, քանի որ ԱՄՆ-ը ոչ մի կերպի չի կարողանում դուրս գալ Մերձավոր Արևելքի խնդիրներից: Այնուամենայնիվ Թրամփը, որպես ԱՄՆ-ի ընտրված նախագահ, իր ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Եվ եթե դա տեղի ունենա, հույս ունենք, որ նրա ներդրումը դրական արդյունքներ կտա այս ձգձգված հակամարտության կարգավորման համար», - նշել է Ժիրինովսկին «Москва-Баку» պորտալին տված հարզացրույցում: