Սիրիական կառավարական զորքերը գործողություն են ծավալում՝ ուղղված Հալեպի արևելյան շրջանների ազատագրմանը։ Զորքերը շարժվում են Բաիդին հրապարակի ուղղությամբ։ Ճակատի այդ հատվածում նրանց օգնություն է ցուցաբերում պաղեստինյան «Լիվա ալ-Կուդս» ջոկատը, որը հանդես է գալիս փախստականների Ինզարաթ ճամբարի կողմից, հայտնում է «Ալ-Վաթան» թերթը։
Միաժամանակ հրետանին կրակ է բացում գրոհայինների դիրքերին Մասակին-Հանանո թաղամասում։ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» (նախկին «Ջեբհաթ ալ Նուսրա») խմբավորման գրոհայինները փորձում են պահել այն վերահսկողության տակ և այնտեղ ստորաբաժանումներ ուղարկում։