Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵՄ երկրներին ակտիվացնել պաշտպանական ոլորտում անվտանգության ապաահովման ջանքերն ու համագործակցությունը, ինչը պետք է տանի ընդհանուր պաշտպանական միության ստեղծման։
«Իրավիճակը Եվրոպայի անվտանգության ոլոտում և դրա շուրջ զգալիորեն վատացել է վերջին տարիներին՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են ահաբեկչությունը, հիբրիդային կամ կիբերսպառնալիքներն ու էներգետիկ անկայունությունը, որոնք ոչ մի երկիր ի վիճակի չէ ինքնուրույն լուծել», - ասվում է բանաձևում։
Որպես փաստաթղթի նպատակ նշվում է ռազմական առաքելությունների վրա ԵՄ ծախսերի մեծացումը և տեխնիկայի ընդհանուր զինանոցի ընդլայնումը, մասնավորապես ուղղաթիռների։ Եվրապատգամավորներն առաջարկում են պաշտպանությանն ուղղել ՀՆԱ 2 տոկոսը։
Խորհրդարանն առաջարկել է նաև ստեղծել ԵՄ օպերատիվ հրամանատարություն, որի հանձնարարությունն է ճգնաժամային իրավիճակներում համատեղ գործողությունների ծրագրումն ու համակարգումը։