Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ այցը կտևի մեկ օր, այնուհետև Նեթանյահուն կմեկնի Ղազախստան:
Սա վարչապետի պաշտոնում Նեթանյահուի առաջին այցն է այդ երկրներ:
Այցի ընթացքում նախատեսվում է տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում: