Վերջին 54 տարվա մեջ առաջին անգամ Տոկիոյում ձյուն է տեղացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:37     24 նոյեմբերի, 2016

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ նոյեմբերին ձյուն է տեղացել՝ հայտնում է NHK հեռուստաալիքը։

Առաջին նոյեմբերյան ձյունը գրանցվել է տեղի ժամանակով 06.15-ին, քաղաքի կենտրոնում։ Բացի այդ, ձյուն է տեղացել նաև Յոկոհամա, Կոֆու, Ուցունոմիա, Մաեբասի և Միտո քաղաքներում։

Օդերևութաբանների կարծիքով՝ մինչ ուրբաթ առավոտ Տոկիոյում կարող է թափվել մինչև 2 սմ ձյուն, ինչը կհանգեցնի մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակի վատթարացման։


© armedia.am