Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ նոյեմբերին ձյուն է տեղացել՝ հայտնում է NHK հեռուստաալիքը։
Առաջին նոյեմբերյան ձյունը գրանցվել է տեղի ժամանակով 06.15-ին, քաղաքի կենտրոնում։ Բացի այդ, ձյուն է տեղացել նաև Յոկոհամա, Կոֆու, Ուցունոմիա, Մաեբասի և Միտո քաղաքներում։
Օդերևութաբանների կարծիքով՝ մինչ ուրբաթ առավոտ Տոկիոյում կարող է թափվել մինչև 2 սմ ձյուն, ինչը կհանգեցնի մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակի վատթարացման։