ՄԱԿ-ում նախազգուշացնում են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման վտանգի մասին և կողմերին կոչ են անում խաղաղ կարգավորման գործընթացը հանել փակուղուց, փոխանցում է ТАСС-ը:
Մերձավորարևելյան գործընթացի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ նշել է, որ ժամանակ գրեթե չկա, և հստակ քայլեր են անհրաժեշտ բանակցությունների վերադառնալու պայմաններ ստեղծելու համար:
«Իրավիճակն անշեղորեն շարժվում է վտանգավոր ուղղությամբ, քանի որ իսրայելական բնակավայրերի ընդարձակման կողմնակիցները դառնում են ավելի համարձակ, պաղեստինցիների միջև տարաձայնություններն ուժեղանում են, իսկ պաղեստինյան պետության ստեղծման հեռանկարներն առավել քան երբևէ սպառնալիքի տակ են», - նշել է նա: