Ես կաշխատեմ մինչև 2020թ. Նազարբաև

12:20     24 նոյեմբերի, 2016

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Bloomberg-ի հետ հարցազրույցում անդրադարձել է իր նախագահությանը և հաջորդ ընտրություններին առաջադրվելու հնարավորությանը: 

«Երեխաներիս ժառանգորդությունը ես չեմ դիտարկում, կարծում եմ այդ հարցը մեզ համար չէ: Մեր իշխանության գալը սահմանված է Սահմանադրությունում»,- նշել է Նազարբաևը: 

Հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ դա կախած կլինի իր առողջական վիճակից և հանրային աջակցությունից: 

«Ես կաշխատեմ մինչև 2020թ, իսկ 2020թ-ին ձեզ հետ կհանդիպենք»,- նշել է Ղազախստանի նախագահը:

 

 


© armedia.am