Պարտված Հիլարի Քլինթոնը Թրամփից 2 մլն-ով ավել ձայն է ստացել

15:53     24 նոյեմբերի, 2016

 ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի հավաքած ձայների տարբերությունն աճել է: Նոյեմբերի 24-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Քլինթոնի օգտին քվեարկել է 64 378 366 մարդ, Թրամփի օգտին 2 միլիոնով պակաս` 62 300 094: Նման տպյալներ է հրապարակել The Cook Political Report պարբերականը:

Քվեների ընդհանուր քանակի հաշվարկը շարունակվում է, արդյունքները կարող են ավելի փոփոխվել: Նոյեմբերի 16-ի տվյալներով Քլինթոնը գերազանցում էր Թրամփին 1 միլիոն ձայնով, հայտնում է Deutsche Welle-ն:

ՏՏ ոլորտի մի շարք փորձագետներ կասկածի տակ են դնում առանցքային նահագներում` Վիսկոնսինում, Միչիգանում և Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքների իսկության վերաբերյալ: Մասնագետները խորհուրդ են տվել Քլինթոնին դիմել դատարան ` ձայների վերահաշվարկ պահանջելով այդ նահանգներում: Նրանք եկել են այն եզրակացության, որ ընտրությունների արդյունքներն այդ նահանգներում կարող են կեղծված լինել:


© armedia.am