ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին կառավարության նիստում հանձնարարել է մինչև տարեվերջ ներկայացնել 2017-ին գործարկվելիք նոր ավիաուղղությունները, հայտնում է Aysor.am-ը:
«Հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ եք ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից», - հետաքրքրվել է Կարեն Կարապետյանը:
Սերգեյ Ավետիսյանը պատասխանել է, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:
«Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ, մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում», - հավելել է վարչապետը: