Հայաստանը ՀԲ-ից նոր վարկ կստանա

17:42     24 նոյեմբերի, 2016

Հայաստանը Համաշխարհային բանկից (ՀԲ) 50 մլն դոլար կստանա բյուջեի կարիքների համար։ Վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել այսօր՝ Կառավարության նիստում, հաղորդում է news.am-ը։

«Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի» տեսքով հատկացվող միջոցները կտրամադրի Զարգացման և վերակառուցման միջազգային բանկը։ Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։

Վարկը կտրամադրվի 6–ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։


© armedia.am