Լավրովը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա

17:30     24 նոյեմբերի, 2016

Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա: «Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի ռուս-թուրքական համատեղ խմբի ռազմավարական պլանավորման նիստին, որի ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ուկրաինայի հարցերը», - այսօր հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


© armedia.am