ՄԻԵԴ–ն ընդունել է ադրբեջանցի լրագրող, «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Մուստաֆա Հաջիբեյլիի իրավունքների խախտման փաստը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով contact.az–ին ՄԻԵԴ–ը սահմանել է Հաջիբեյլիին 10 հազար եվրո փոխհատուցում վճարել և ևս 3 հազար եվրո դատական ծախսերի համար։ Բողոքը ներկայացվել էր 2011–ի ապրիլի 2-ին «Դեմոկրատ» թերթի խմբագրի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։
Հաջիբեյլիին ձերբակալել էին խաղաղ ցույցը ցրելու ժամանակ և տարել Բաքվի ոստիկանության Նասիմինի շրջանային վարչություն, որտեղ անմարդակային վերաբերմունք էին ցուցաբերել: