Վախճանվել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը

15:53     25 նոյեմբերի, 2016

Կյանքի 90-րդ տարում Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչի մշակողներից մեկն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:

Հովհաննես Միկոյանն իր ողջ կյանքում աշխատել Է կոնստրուկտորական այն բյուրոյում, որը 1939 թվականին հիմնել Էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը:

ՄիԳ-29-ի մշակման համար Միկոյանը երկու անգամ արժանացել Է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կոնստրուկտորը մինչև կյանքի վերջը մնում Էր «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդականը:


© armedia.am