Բրիտանացիներին կարող են առաջարկել գնել ԵՄ քաղաքացիությունը

13:27     26 նոյեմբերի, 2016

Այն բրիտանացիները, որոնք ուզում են ապրել ո ւ աշխատել ԵՄ-ում Brexit–ից հետո, կկարողանան գնել ԵՄ քաղաքացիությունը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանը։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կկարողանան տարեկան վճարումներ կատարելու միջոցով պահպանել ԵՄ-ին անդամակցության առավելություններից շատերը։

Պարբերականը հայտնում է, որ Եվրախորհրդարանը այս առաջարկի շուրջ կքվեարկի մինչեւ 2017-ի վերջը, որից հետո այն պետք է հաստատեն ԵՄ անդամ երկրները։


© armedia.am