Քերին փորձում է մինչ Թրամփի երդմնակալությունը Սիրիայի հարցով պայմանավորվել ՌԴ-ի հետ

10:03     28 նոյեմբերի, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադնել Հալեպի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար, քանի որ մտավախություն ունի, որ Դոնալդ Թրամփի երդմնակալութունց հետո ԱՄՆ-ը կարող է հայտնվել Բաշար Ասադի կողմը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչներին։

 «Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բուռն և նույնիսկ աներևակալելի դիվանագիտական ջանքեր՝ հասնելու Ռուսաստանի հետ Հալեպի պաշարման ավարտի վերաբերյալ համաձայնության», - գրում է թերթը։

Պարբերականի կարծիքով՝ այդ ջանքերի վկայությունն է Քերիի՝ շաբաթական երկու անգամ հեռախոսազրույցները ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Լավրովի հետ նրա հանդիպումը:


© armedia.am