Հյուսիսային Կորեայում Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ 3-օրյա սուգ է հայտարարվել

10:21     28 նոյեմբերի, 2016

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է հյուսիսկորեական կենտրոնական «Նոդոն Սինմուն» թերթը: 

Համաձայն Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի, ԿԺԴՀ Ազգային գերագույն ժողովի մշտական խորհրդի և նախարարների կաբինետի տարածած հայտարարության` նոյեմբերի 28-31-ը երկրում կբարձրացվեն սգո դրոշներ:

Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացել է 90 տարեկանում, ուրբաթ, ինչի մասին նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն, հայտարարել էր պետական հեռուստատեսությամբ։ Կուբայում այս կապակցությամբ 10-օրյա սուգ է հայտարարվել: Ազգային սուգ է հայտարարվել նաև Վենեսուելայում, ալժիրում և Նիկարագուայում: Կուբայական հեղափոխության առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։


© armedia.am