Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գնդապետ Սենոր Հասրաթյանը հերքել է հայկական ԱԹՍ խոսելու մասին ադրբեջանական կաղմի հայտարարությունները, հաղորդում է РИА Новости-ն:
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցվել է անօդաչու թռչող սարք, որը «փորձել է հետախուզական բնույթի թռիչք իրականացնել ադրբեջանական դիրքերի վրա»:
«Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվություն: Տեղեկատվությունը իրականության չի համապատասխանում», - հայտարարել է Հասրաթյանը: