Մատենադարանում պահվող ձեռագրերից մոտ 7000-ն արդեն թվայնացվել է: Միաժամանակ թվայնացվել է նաև 100.000 միավոր արխիվային վավերագիր: Այս մասին հայտնել է Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական, տպագիր և ձեռագիր հավավքածուերի թվայնացման աշխատանքների պատասախանատու Գուրգեն Գասպարյանը:
Նա նշել է, որ արխիվային վավերագրերը թվայնացվում են ըստ պատվերի, պահանջի, ձեռագրերը՝ ըստ գույքահամարի, հերթականություն, գրում է Panorama.am-ը:
«Երբեմն ձեռագրերը թվայնացնում ենք նաև ըստ պատվերի: Պատվիրում են հայագետները, ուսումնասիրողները, երբ որևէ թեմայի ուսումնասիրությամբ են զբաղվում»,- հավելել է նա: