Բյուրոկրատիայի դեմ պայքարը, վարչական ապարատի օպտիմալացումը, ՄԱԿ-ի ինստիտուտների ներսում համակարգման ուժեղացումը և խաղաղապահ գործողությունների ոլորտում ակտիվացումը պետք է դառնան համաշխարհային կազմակերպության ներքին բարեփոխման գերակա ուղղությունները: Այդ մասին Պեկինում Չինաստանի ԱԳ նախարար նախարար Վան Իի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ընտրված Անտոնիու Գուտերիշը:
«Նախևառաջ անհրաժեշտ Է ՄԱԿ-ի ինստիտուտների կոորդինացման և պատասխանատվության ուժեղացում, ինչպես նաև նրանց համախմբում՝ հավաստիանալու այն բանում, որ դրանք աշխատում են հանուն մեկ նպատակի և չեն կրկնում միմյանց գործառույթները», - նշել է նա:
«Երկրորդ մտահոգությունը մեծապես կապված է խաղաղապահ գործունեության հետ: Անհրաժեշտ է նաև բարձրացնել մարդու իրավունքների կարիքներին արձագանքելու նրանց ընդունակությունը: Դա հարկավոր Է այն իրավիճակների կրկնվելուց խուսափելու համար, որոնք մենք վերջերս ականատես եղանք, մասնավորապես, կանանց ու երեխաների իրավունքների խախտումը», - ասել Է Գուտերիշը: