Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասցվում է Հայաստան, կարող է վաճառքի հանվել: Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղու», ինչպես նաև ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: Նա հավելել է, որ զրույցներ են եղել ներդրումային բանկերի հետ`մանրամասնել չհայտնելով, հայտնում է Civil.ge-ն:
Պետությանը պատկանող «Նավթի և գազի կորպորացիան» կառավարում է Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը հասցվում է Հայաստան Վրաստանի տարածքով:
«Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Կվիրիկաշվիլին: «Այդ հարցը պետք է շատ զգույշ և ճիշտ լուծել»,-ասել է նա: