Թուրքիայի Թունջելի քաղաքում տեղադրվել է Մոնթե Մելքոնյանի հուշաքարը: Այս մասին ինչպես փոխանցում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Սյոզչու» թերթին, հայտնել է թուրք հրապարակախոս Սայգը Օզթյուրքը:
Տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը բացվել է այս տարվա ապրիլին: Դրանում գրված են Արմենակ Բաքիրջանի, Մանուել Դեմիրի, Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի, Նուբար Յանիկյանի և Մոնթե Մելքոնյանի անունները:
Նշվում է, որ հուշարձանի բացմանը ներկա են գտնվել Ֆրանսիայի, Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչները, Թունջելիի քաղաքապետարանի աշխատակիցները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները:
Սայգը Օզթյուրքը կոչ է արել թուրք հասարակությանը ապամոնտաժել այդ հուշաքարը: