ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ բյուջեն

15:32     28 նոյեմբերի, 2016

ԵՄ Խորհրդի կոմից հաստատվել է Եվրամիության՝ գալիք տարվա բյուջեն: Դրա ծավալները կազմում են 157.88 մլրդ եվրո, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ հայտնել է ԵՄ Խորհրդի մամլո քարտուղարությունը:

ԵՄ Խորհրդի կողմից հաստատվել են հիմնական ուղղությունները, որտեղ կուղղորդվեն բյուջետային միջոցները: Դրանք են՝ միգրացիայի հետ կապված ծախսերը (6 մլրդ եվրո), ԵՄ տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերը (21.3 մլրդ եվրո): Բյուջեն նախատեսում է նաև ծախսեր կրթության ու երիտասարդության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման համար:

ԵՄ Խորհրդի կողմից հաստատված լինելու պարագայում այն պետք է հաստատում ստանա նաև Եվրախորհրդարանի կողմից՝ դեկտեմբերի 1-ին:

Նշենք, որ ավելի վաղ Իտալիայի վարչապետի՝ տնտեսական հարցերով խորհրդական Մատեո Ռենցին հայտարարել էր, որ Հռոմն իր բյուջետային ծրագրեըը չի պատրաստվում փոխել հանուն ԵՄ-ի:  Իտալիայից բացի, ԵՄ բյուջետային նորմերի չկատարման վտանգի ներքո են գտնվում ևս չորս երկրներ:

ԵՄ բյուջետային պահանջներից ամենակարևորը համարվում է բյուջեի դեֆիցիտի պահպանումը ՀՆԱ 0.5 %-ը չգերազանցող մակարդակում:


© armedia.am