Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի իր օգտահաշվում անդրադարձել է դերասան Միխայիլ Գալուստյանի ելույթին, ով Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) հոբելյանի ժամանակ նմանակել էր իրեն։
Քադիրովի խոսքով՝ իրեն հրավիրել էին հոբելյանական համերգին, սակայն չի կարողացել ներկա գտնվել գործերի պատճառով։
«Եվ ելքը գտա. բացակա լինելով՝ ներկա լինել։ Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ ենք արել… Շեշտադրության հետ ամեն ինչ օ՛քեյ էր։ Այդ գործում նա ուղղակի վարպետ է։ Ասել եմ նրան, որ հանկարծ այնպես չանի, որ մարդիկ լարվեն՝ փորձելով կռահել, թե ում է նա նմանակում: (Կատակում եմ)», - գրել է Քադիրովը։
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ համարն ուղղակի հիանալի էր ստացվել։ «Չգիտեմ՝ դուք ինչպես ընդունեցիք, ես սրտանց ծիծաղել եմ։ Շնորհակալություն», - եզրափակել է Քադիրովը։