Մելանյա Թրամփի հայրենիքը կարող է միջնորդ դառնալ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև. Սլովենիայի վարչապետ

11:32     29 նոյեմբերի, 2016

Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաստատման գործում։ Այս մասին Associated Press-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը

«Ալպյան փոքր պետությունը, որում ծնվել ու մեծացել է Մելանյա Թրամփը, կարող է կամուրջ դառնալ երկու գերտերությունների միջև, որոնք տարաձայնություններ ունեն մի շարք հարցերով», - ասել է Ցերարը։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ Սլովենիան հանդիսանում է ԵՄ անդամ և աջակցում սահմանված հակառուսական պատժամիջոցներին, Լյուբլյանան պահպանել է «ջերմ հարաբերություններն իր սլովենական դաշնակցի հետ»։


© armedia.am